«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ չի փորձի փախչել Իսպանիայից, եթե իրեն ժամանակավորապես ազատեն կալանքից։
Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ Ալվեշը կարող է ժամանակավորապես ազատվել բանտից։
40-ամյա բրազիլացու դատավարությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այն կքննարկի Ալվեշի՝ ժամանակավոր ազատ արձակման խնդրանքը, քանի դեռ դատարանի դատավճիռն ուժի մեջ կմտնի։
Փետրվարի 22-ին Բարսելոնայի դատարանը 40-ամյա Ալվեշին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2022 թվականին Բարսելոնայի գիշերային ակումբում մի աղջկա բռնաբարության համար։ Բացի այդ, ֆուտբոլիստին պարտավորեցրել են տուժողին 150 հազար եվրո վճարել բարոյական փոխհատուցման տեսքով։