Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ «Ռոման» հրաշալի արդյունք է ցույց տվել

«Ռոման» լավ թափ է հավաքել Դանիել Դե Ռոսիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո: Իտալացին փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին։

Պորտուգալացու հրաժարականից հետո 9 հանդիպումներից 7-ում հաղթել են հռոմեացիները։ Մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի։ «Ռոման» պարտվել է մեկ խաղում:

Դե Ռոսիի գալուց ի վեր հռոմեացիները հաղթել են «Վերոնային» (2:1), «Սալերնիտանային» (2:1), «Կալյարիին» (4:0), «Ֆրոզինոնեին» (3:0), «Տորինոյին» (3:2), «Մոնցային» (4:1) և «Սասուոլոյին» (1:0), ոչ-ոքի են խաղացել «Ֆիորենտինայի» հետ (2:2) և պարտվել են «Ինտերին» (2:4):

«Ռոմա»-ն 29 տուրից հետո վաստակել է 51 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի 5-րդ հորիզոնականը։