Հոլանդիայի հավաքականը ներկայացրել է տնային մարզաշապիկը

Հոլանդիայի հավաքականը ներկայացրել է տնային մարզաշապիկը, որը թիմը կկրի Եվրո 2024-ին։

Տեսանյութը կառուցված է սերունդների շարունակականության սկզբունքով։ Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով նարնջագույն թիմի հետ հաղթել է Եվրո-1988-ում, նոր համազգեստ է նվիրում թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ինչպես ժամանակին նրան համազգեստ է նվիրել լեգենդար Ռինուս Միխելսը։

Եվրո-2024-ում Հոլանդիան կխաղա D խմբում, որտեղ կխաղա Ֆրանսիայի, Ավստրիայի և A դիվիզիոնի փլեյ-օֆֆի հաղթողներից մեկի հետ:

Նոր մարզաշապիկը՝ տեսանյութով։