«Մանչեսթեր Յունայթեդը» տարբերակներ է ուսումնասիրում ամառային տրանսֆերային շուկայում թիմն ուժեղացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, «կարմիր սատանաների» թիրախը «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան է: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի գործարքում երկու ֆուտբոլիստների՝ Հարի Մագուայրին և Սքոթ ՄաքԹոմինեյին ներառելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ ավելի վաղ լուրերը Լուկաս Պակետային կապում էին «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 26-ամյա բրազիլացուն գնահատում են 65 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին» (4:3) և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ: