«Յուվենտուսի» ղեկավարությունը չի շտապում Մասիմիլիանո Ալեգրիին հեռացնել

«Յուվենտուսի» ղեկավարությունը չի շտապում Մասիմիլիանո Ալեգրիին հեռացնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ հայտնում է Calciomercato-ն։ Նշենք, որ բյանկոներիներին չի հաջողվել հաղթել իրենց վերջին ութ հանդիպումներից յոթում:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարների նման որոշումը կապված է մեծ չափի տուգանքների հետ, որոնք 56-ամյա մասնագետը պետք է վճարի։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ պաշտոնանկության դեպքում «Յուվենտուսը» կպարտավորվի մարզչին վճարել մոտ 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ իտալացի մարզիչը ներկայումս կատարում է մրցաշրջանի գլխավոր խնդիրը՝ Չեմպիոնների Լիգայի գոտի մտնելը։

Այս պահին «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, թուրինցիները 29 տուրից հետո վաստակել են 59 միավոր։ Ալեգրիի սաները առաջատար «Ինտերին» զիջում են 17 միավորով: