Ավարտվեց Լա Լիգայի 29-րդ տուրը։ Տուրի հանդիպումներից մեկում «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալավեսին» և հաղթանակ տոնել՝ 2:0:
«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար այս խաղը նրա համար 510-րդն էր Լա Լիգայում 21-րդ դարում։
Այս ցուցանիշով նա հավասար է Խոակին Կապարոսին, որոնք երկուսն էլ Լա Լիգայի ռեկորդն են այս դարում ամենաշատ ելույթներով։ Սակայն Կապարոսը ներկայումս թիմ չի մարզում։
Երրորդ հորիզոնականում Մանուել Պելեգրինին է՝ 475 հանդիպում։