Թուրինի «Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչը չի մասնակցի Ռուսաստանի դեմ ընկերական հանդիպմանը։ Այս մասին խոսել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը։
Հանդիպումը բաց կթողնի նաև «Զալցբուրգի» պաշտպան Ալեքսա Տերզիչը: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքների պատճառով բաց կթողնեն Ռուսաստանի և Կիպրոսի հետ ընկերական հանդիպումը։
Նշվում է նաեւ, որ Մատյա Նաստասիչը չի խաղա անձնական պատճառներով։
Ռուսաստան – Սերբիա հանդիպումը կկայանա մարտի 21-ին Մոսկվայում։