Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը։
«Նրանք գերազանցում էին մեզ, ավելի վճռական էին գործում առաջին գոլային պահերում։ Բարիոսը կարող էր գոլ խփել, հետո Մորատան՝ հաշիվը դարձնել 1:1։ Սրանք կարևոր դրվագներ էին։ Իսկ մեր բաց թողած երկրորդ գոլը մեզ դուրս բերեց խաղից։
Մենք խաղացինք «Ինտերի» դեմ հանդիպումից հետո, որում մեծ ջանքեր գործադրեցինք։ Ես խաղացողներիս մեղադրելու ոչինչ չունեմ։ Նրանք տվեցին ամեն ինչ:
Եկեք հանգիստ մնանք և պայքարենք չորրորդ տեղի համար։ Դժվար կլինի։ Թիմերն ավելի են ուժեղանում, և մենք պետք է կատարելագործվենք։ Բայց հիմա արդարացումներ անելու ժամանակը չէ։
Մրցակիցը համոզիչ խաղաց։ Շնորհավորում եմ նրանց լավ հանդիպման համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։