Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում 50-րդ գոլը հեղինակեց

Պորտուգալացի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պլանավորում դանդաղեցնել տեմպերը։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 24-րդ տուրի հաղթական (1:0) խաղում «Ալ-Ահլիի» դարպասը խփած գոլը դարձավ Ռոնալդուի հոբելյանական 50-րդ գոլը «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում։

Այս նշաձողին հասնելու համար պորտուգալացուն անհրաժեշտ էր 58 հանդիպում, հաղորդում է Goal-ը։