«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է «Բենֆիկա» հնարավոր վերադարձի մասին։
«Վստահ եմ, որ կվերադառնամ «Բենֆիկա», բայց չգիտեմ՝ երբ դա տեղի կունենա։ Դժվար է ասել՝ դա տեղի կունենա երկու, թե երեք տարի հետո։
Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ «Բենֆիկա» վերադառնալը իմ կարիերայի և կյանքի նպատակն է», – Սիլվայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ 29-ամյա պորտուգալացի կիսապաշտպանը «Բենֆիկայի» սան է, որի կազմում խաղացել է մինչև 2015 թվականը, որից հետո տեղափոխվել է «Մոնակո»։ Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը: