«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերը խոսել է իր թիմակից Հարի Քեյնից, ում հետ նախկինում խաղացել է նաև Լոնդոնի «Թոթենհեմում»:
«Քեյնն աշխարհի լավագույն ռմբարկուն է: Հավանաբար Գերմանիայում մարդիկ դա չէին գիտակցում մինչև Հարիի տեղափոխությունը: Այնուամենայնիվ, ես նախապես գիտեի այս մասին։ Նա շատ կայուն է և միշտ պահպանում է բարձր կենտրոնացումը»,- Դայերի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Քեյնն արդեն 31 գոլ է խփել։ Եթե անգլիացին Բունդեսլիգայի մնացած 8 տուրերում 11 գոլ խփի, ապա կգերազանցի Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը՝ Գերմանիայի առաջնության մեկ խաղում ամենաշատ գոլերի քանակով։