Transfermarkt․ Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների թիմը

Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը ներկայացրել է Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների թիմը։ Ներկայացված թիմում ընդգրկված էին «Մանչեսթեր Սիթիի» 6 ֆուտբոլիստներ, Լոնդոնի «Արսենալի» 4 ֆուտբոլիստներ և «Լիվերպուլից»՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Դարպասապահ՝ Էդերսոն Մորաես (40 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»):

Պաշտպաններ՝ Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշ (80 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ուիլյամ Սալիբա (80 միլիոն եվրո, «Արսենալ»):

Կիսապաշտպաններ՝ Գաբրիել Մարտինելի (80 միլիոն եվրո, «Արսենալ»), Դեկլան Ռայս (110 միլիոն եվրո, «Արսենալ»), Ռոդրիգո Էրնանդես (110 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (70 միլիոն եվրո, «Լիվերպուլ»):

Հարձակվողներ՝ Ֆիլ Ֆոդեն (130 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդ (180 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Բուկայո Սակա (130 միլիոն եվրո, «Արսենալ»):