«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ․ «Մենք արժանի ենք Չեմպիոնների Լիգային»

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի համար մղվող պայքարի մասին.

«Յուրաքանչյուր պարտություն մեզ անհանգստացնում է։ Մենք ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների Լիգայում տեղի համար, ցանկանում ենք ճնշում գործադրել՝ պայքարելու «Ատլետիկի», «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» դեմ։

Մենք ունենք դա անելու պատմական հնարավորություն, և եթե դրան չհասնենք, դա ինձ համար շատ ծանր հարված կլինի։

Մենք թիմ ունենք, որն ունակ է մտնել Չեմպիոնների Լիգա, մենք դրան արժանի ենք»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ժիրոնան» 62 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: