Մեյսոն Մաունթը նոյեմբերից հետո կարող է կրկին խաղադաշտ վերադառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը պատրաստ կլինի օգնել թիմին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

25-ամյա Մաունթը շարքից դուրս է եկել 2023 թվականի նոյեմբերի 11-ից, երբ նա վնասվածք ստացավ։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղը կկայանա մարտի 17-ին։