Ֆեդերիկո Վալվերդեն գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձևակերպել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն երեք գոլային փոխանցում է կատարել «Օսասունայի» դեմ Լա Լիգայի խաղում։

Վերջին 10 տարիների ընթացքում սա երրորդ նման դեպքն է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների համար։

2022 թվականին Լուկա Մոդրիչը երեք գոլային փոխանցում է կատարել, իսկ 2015 թվականին նույնը հաջողվել է Խամես Ռոդրիգեսին։

Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 29 խաղում 7 գոլային փոխանցում է կատարել: