«Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին փոխարինող է գտել

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆեյենորդի» 24-ամյա հենակետային կիսապաշտպան Մատս Վիֆերին գնելով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ հեռանկարում Վիֆերին տեսնում է նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին փոխարինող։ Ընդգծվում է, որ նախորդ տարեվերջին հոլանդացի ֆուտբոլիստով հետաքրքրվել է ակումբը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վիֆերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: