Ալվարո Մորատա․ «Հուսով եմ, որ Ժոաու Ֆելիշը վատ օր կունենա»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան իսպանական Պրիմերայի 29-րդ տուրում այսօր՝ մարտի 17-ին, կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոսել է վինգեր Ժոաու Ֆելիշի մասին։

«Հուսով եմ, որ նա վատ օր կունենա: Բայց ես վստահ եմ, որ երկրպագուները հարգանք կցուցաբերեն նրան, քանի որ նա դեռ ակումբի մի մասն է: Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։

Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Խոսե Սանչես Մարտինեսը։