Վիկտոր Օսիմհենը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Պրեմիեր Լիգա:
Հունվարին նիգերիացին ակնարկել էր, որ հեռանալու է «Նապոլիից» իր կարիերայի նոր փուլի համար։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով TEAMtalk-ին, Օսիմհենի համար պայքարում «Արսենալը» առաջ է անցել «Չելսիից»։ Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել «զինագործների» ճամբար, քան «թոշակառուների» ճամբար։
Արժե ասել, որ «Արսենալը» ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Չելսին» տասնմեկերորդն է: Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Վիկտոր Օսիմենին գնահատում են 110 մլն եվրո։