Sky Sports-ի լրագրող Ռոբ Հարիսը տեղեկատվություն է տարածել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի աշխատավարձի մասին։
Նրա տվյալներով՝ շվեյցարացին առաջխաղացման է հասել 2023 թվականին վերընտրվելուց հետո։ Նրա աշխատավարձը (2022 թ.)՝ 1,7 միլիոն ֆունտ (1,99 միլիոն եվրո) ավելացել է 33 տոկոսով՝ մինչև 2,3 միլիոն ֆունտ (2,69 միլիոն եվրո): Նա նաև ստացել է 1,65 միլիոն ֆունտ (1,93 միլիոն եվրո) բոնուս՝ կանանց Աշխարհի առաջնության համար:
Ֆուտբոլում գլխավոր տնօրենի ընդհանուր եկամուտը կազմել է 4,21 մլն եվրո: Ինֆանտինոյի աշխատավարձը սահմանում է երեք հոգանոց հանձնաժողովը։
Մինչեւ պաշտոնավարման ավարտը (2027թ.) շվեյցարացուն երաշխավորվելու է 2,69 մլն եվրո բազային աշխատավարձ։ Բոնուսները կախված կլինեն ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից: