Վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է նոր աշխատանքային պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի՝ «Նապոլիի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լրագրողի տեղեկություններով՝ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը կիսապաշտպանին երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել մինչև 2029 թվականի կեսերը։ Կվարացխելիայի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան չորս միլիոն եվրո։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Խվիչան նեապոլիտանական թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է տասը գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: