«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է վրացի հարձակվող Խվիչի Կվարացխելիայի ապագայի մասին։
«Առաջարկ, որը չե՞ք կարող մերժել։ Դա պետք է գնա անձամբ ինձ, այլ ոչ թե Կվարացխելիային։ Խվիչան կարող է դեռ շատ տարիներ անցկացնել մեզ հետ, ես կցանկանայի երկարաձգել նրա պայմանագիրը։ Մենք դա կքննարկենք մրցաշրջանի վերջում»,- սոցցանցերում Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։
Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը իտալական թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։