«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը խոսել է Նաիր Թիկնիզյանի վնասվածքի մասին

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է «Բալթիկայի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Նաիր Թիկնիզյանի ստացած վնասվածքի մասին։

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Բալթիկայի» ֆուտբոլիստները։

«Փոխարինումը կապված է ազդրի մկանի վնասվածքի հետ։ Թե որքան լուրջ կլինի վնասվածքը, հայտնի կդառնա առաջիկա օրերին»,- Գալակտիոնովի խոսքերն է մեջբերում Match TV-ն:

Նաիր Թիկնիզյանը վնասվածք ստացավ երկրորդ խաղակեսում և չկարողացավ շարունակել խաղը։ Ֆուտբոլիստը փոխարինվել է 60-րդ րոպեին։