Գերմանական Puma ընկերությունը բանակցություններ է վարում կատալոնական «Բարսելոնայի» հետ համագործակցության մեկնարկի շուրջ։
Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ին, «բլաուգրանաները» նոր առաջարկ են ստացել։ Puma-ն պատրաստ է կատալոնացիներին տարեկան վճարել 120-140 մլն եվրո։ Բացի այդ, «Բարսան» կարող է ստանալ 100 միլիոն եվրո բոնուս։
Գերմանական արտադրողը մրցում է Nike-ի հետ կատալոնական ակումբի համար սարքավորումներ արտադրելու իրավունքի համար։ Ներկայումս «Բարսելոնայի» հովանավորը ամերիկյան ընկերություն է։ Nike-ը կատալոնացիներին վճարում է 85 միլիոն մեկ մրցաշրջանի և մոտ 20 միլիոն բոնուսներ։