«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Նյուքասլի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ մարտի 16-ին։
«Դե Բրույնեն պատրաստ չի լինի «Նյուքասլի» դեմ խաղին, բայց նա իրեն լավ է զգում։ Ուրախ եմ, որ նա կկարողանա ապաքինվել մինչև մրցաշրջանի ավարտը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Նախկինում Դե Բրույնեն չի հրավիրվել Բելգիայի՝ Իռլանդիայի ու Անգլիայի հետ ընկերական խաղերին, որոնք կկայանան այս ամիս։