«Լոկոմոտիվը» հայտնել է, որ թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանը թեթև վնասվածք է ստացել և շուտով կմարզվի ընդհանուր խմբից առանձին։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները Կոսովոյի (մարտի 22) և Չեխիայի (մարտի 26) հետ։
«Նաիր Թիկնիզյանի բուժզննությամբ հայտնաբերվել է ազդրի հետևի մկանների թեթև վնասվածք։ Վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի մարտի հավաքը։
Առաջիկայում պարապմունքներ են նախատեսված անհատական ծրագրով՝ հնարավորինս արագ ծառայության վերադառնալու նպատակով»,- ասվում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։