«Ռեալը» կարող է թույլ չտալ Կիլիան Մբապպեին մասնակցել Օլիմպիական խաղեր

Մադրիդի «Ռեալը» կարող է թույլ չտալ ապագա թիմի նորեկ Կիլիան Մբապպեին ներկա լինել Փարիզի Օլիմպիական խաղերին այս ամառ, հայտնում է L’Equipe-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ մրցաշրջանի ավարտին ֆրանսիացին մադրիդյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Աղբյուրի համաձայն, մադրիդցիների ղեկավարությունը չի ցանկանում հարձակվողին բաց թողնել «Ռեալի» կազմում իր առաջին մրցաշրջանում:

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։