«Լացիոյի» նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել հռոմեական թիմը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր X էջում։
Սպասվում է, որ հինգշաբթի օրը կողմերը կանցկացնեն ուղիղ բանակցություններ։ Նախագահ Կլաուդիո Լոտիտոն մտածում է Իգոր Թյուդորի մասին: Միաժամանակ, ըստ Skira-ի, մինչև մրցաշրջանի ավարտը հռոմեացիների գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի պաշտոնանկ արված Մաուրիցիո Սարիի օգնական Ջովանի Մարտուշկիելոն։
«Լացիոն» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից 1/8 եզրափակչում՝ պարտվելով «Բավարիային» (1:0, 0:3): Ա Սերիայում կապտա-սպիտակները զբաղեցնում են 9-րդ տեղը՝ Չեմպիոնների լիգայի գոտուց հետ մնալով 11 միավորով։
Կլոզեն գլխավոր մարզչի միայն կարճ փորձ ունի՝ ավստրիական Ռեյնդորֆ Ալտախում, որը նա գլխավորել է 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 24 հանդիպում՝ տարելով ընդամենը 5 հաղթանակ և կրելով 14 պարտություն։