Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լոկոմոտիվը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Բալթիկային» և դուրս մնաց հետագա պայքարից։
Խաղի երրորդ րոպեին «Լոկոմոտիվի» կազմից հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց և 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ «Բալթիկան» դուրս եկավ հաջորդ փուլ։