Կամավինգան՝ գոլերի բացակայության մասին․ «Անչելոտտին կպարի ինձ հետ, երբ գոլ խփեմ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է վերջին երկու մրցաշրջաններում մադրիդյան թիմի կազմում գոլերի բացակայության մասին։

«Կառլո Անչելոտտին ինձ ասաց, որ պատրաստվում է պարել ինձ հետ, երբ ես խփեմ հաջորդ գոլը: Բայց ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա և երբ նա հաջողության կհասնի»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է AS-ը։

Կամավինգան «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Ռենից» 31 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։