Պաու Կուբարսիով շարունակում են հետաքրքրվել անգլիական գրանդ ակումբները

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին շարունակում է հետաքրքրել անգլիական Պրեմիեր Լիգայի գրանդին:

Ինչպես հայտնի է, «կապտանռնագույնները» մտադիր են երկարաձգել պայմանագիրը 17-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն նրա նկատմամբ հետաքրքրությունը միայն աճում է։ Ինչպես հաղորդում է Sport-ը, հեռանկարային իսպանացու համար այս պահին հավակնում են «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ֆուտբոլիստը, ինչպես նշում է աղբյուրը, երազում է հաջողությունների հասնել «Բարսելոնայում» և պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ։ Պաու Կուբարսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Կենտրոնականը բոլոր մրցաշարերում 12 հանդիպում է անցկացրել կատալոնական գրանդի առաջին թիմի կազմում։