Ֆիլ Ֆոդենը ներկա է գտնվել «Արսենալ» – «Պորտու» հանդիպմանը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը ներկա է գտնվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի»՝ «Պորտուի» հետ վերջին հանդիպմանը։ Այս մասին հայտնում է բլոգեր և Gunners-ի երկրպագու բժիշկ Կելեչի Անիկուդեն, ով հասցրել է լուսանկարվել աստղի հետ։

Հիշեցնենք, որ «Արսենալի» պատասխան խաղը «Պորտուի» հետ ավարտվել էր բրիտանացիների հիմնական ժամանակում 1։0 հաշվով հաղթանակով, սակայն դա բավարար չէր Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար։ Լրացուցիչ ժամանակն ավարտվեց նույն հաշվով, և «Արսենալը» դուրս եկավ 11 մետրանոց հարվածաշարում:

Նշենք, որ «զինագործների» դարպասապահ Դավիդ Ռայան երկու հարված է հետ մղել: