Հարձակվող Լաուտարո Մարտինեսը մտադիր չէ փոխել ակումբը՝ նա ցանկանում է շարունակել ելույթները «Ինտերում»: Այս մասին սոցցանցերում խոսում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա հաստատում է արգենտինացի ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին տեղեկությունը։ Լաուտարո Մարտինեսը «Ինտերի» ավագն է, և նրա գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:
Եթե վերցնենք ընթացիկ մրցաշրջանը, ապա տարբեր մրցաշարերում անցկացրած 35 պաշտոնական հանդիպումներում Մարտինեսը 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել իր գործընկերների կազմում։