Յուլիան Նագելսմանը Լեոն Գորեցկային չի հրավիրի Գերմանիայի հավաքական

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը որոշել է մարտ ամսվա խաղերին չհրավիրել «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկային։

Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկությունների համաձայն՝ Գորեցկայի փոխարեն ազգային հավաքական կհրավիրվի «Բավարիայի» երիտասարդ կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը։ Գորեցկան վերջին շաբաթների ընթացքում լավագույն մարզավիճակում չէ, ուստի Նագելսմանը որոշեց չհրավիրել ֆուտբոլիստին ազգային հավաքական:

Հիշեցնենք, որ Պավլովիչը նախկինում կարող էր ընդունել Սերբիայի հավաքականի առաջարկը։