Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի մեդիայի ներկայացուցիչների համար

Մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որի ամբողջ ընթացքը բաց կլինի միայն մեդիայի ներկայացուցիչների համար: Մարզումից հետո նախատեսված են ֆլեշ-հարցազրույցներ մի քանի ֆուտբոլիստների հետ:

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է մինչև մարտի 15-ը՝ ժամը 18:00, մասնակցության հայտ ուղարկեն media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Լրագրողները կարող են վերցնել իրենց անցագրերը մարտի 18-ին՝ ժամը 16:45-ից սկսած, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանից: