Նասեր Ալ-Խելաիֆի. «Ես հպարտ եմ մեր մարզչով»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքի մասին իր կարծիքով։

Նա խոստովանել է, որ հպարտանում է մասնագետով։

«Ես հպարտ եմ մեր մարզչով, ով հիանալի աշխատանք է կատարում։ Նա հիանալի աշխատանք է կատարում՝ ստեղծելով այս ամենը: Խոսքը ոչ միայն արդյունքների մասին է, այլ նաև այն մասին, թե ինչպես ենք մենք խաղում, ռազմավարությունը, տեսլականը: Մենք շատ ուրախ ենք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է՝ 25 հանդիպումներից վաստակելով 56 միավոր։