«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Պորտուի» հետ տնային պատասխան հանդիպման սպասելիքներով։
«Մենք պետք է որոշ փոփոխություններ կատարենք, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ստեղծենք, քան առաջին խաղում: Սա Չեմպիոնների լիգայի մակարդակն է, որտեղ մենք հանդիպում ենք ուժեղագույն թիմերի։ Վաղը պետք է ավելի լավ խաղալ։ Հուսով եմ՝ երկրպագուները կաղմկեն, և միասին մենք կարող ենք դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Որքա՞ն եմ ես քաղցած այս հաղթանակի համար: Ես դեռ չեմ ճաշել, այնպես որ դա շատ է: Պետք է հասնենք նրան, ինչին չենք հասել 14 տարի։ Այսպիսով, դուք կարող եք պատկերացնել»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսում։
«Արսենալ» – «Պորտու» հանդիպումը կկայանա մարտի 12-ին Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։
Պորտուգալիայում կայացած առաջին խաղն ավարտվել է «զինագործների» պարտությամբ՝ 0։1 հաշվով։