«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Բելգիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, և դեռ պարզ չէ, թե արդյոք պայմանագիրը կարող է երկարաձգվել։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Սաուդյան Արաբիայի ակումբները առաջիկա ամռանը կարող են 120 միլիոն եվրո առաջարկել Դե Բրույնեի համար։ Եվ չնայած «Մանչեսթեր Սիթին» կնախընտրեր բելգիացուն պահել ևս մեկ մրցաշրջան, նման հսկայական գումարը կարող է ակումբին գայթակղել տրանսֆեր իրականացնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Կևին դե Բրույնեն անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։