«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ կարիերայի ավարտից հետո կարող է ընկերանալ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
«Մենք կարող ենք ընկերներ դառնալ թոշակի անցնելուց հետո: Նա սիրում է գոլֆ, բայց ես չեմ սիրում: Ես խաղում եմ պադել։ Միգուցե նա կարող է նաև պադել խաղալ, քանի որ իսպանացի է»,- Կլոպի խոսքը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Միգել Դելեյնին։
Հունվարին գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։ Նա «կարմիրները» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։ Այս ընթացքում 56-ամյա մասնագետը մերսիսայդցիների հետ նվաճել է ութ տիտղոս։