Ժոաու Կանսելուն խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», խոսել է իր ապագայի մասին։

«Կվերադառնա՞մ «Մանչեսթեր Սիթի» այս մրցաշրջանի վերջում։ «Ես դեռ չգիտեմ իմ ապագան, բայց ես իսկապես կցանկանայի մնալ «Բարսելոնայում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Le Gazetta dello Sport-ը։

29-ամյա պորտուգալացու վարձավճարը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում պաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։