Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերը գնահատել է Եվրոպայի առաջնության Անգլիայի հավաքականի կազմում ընդգրկվելու իր հնարավորությունները։ Մրցաշարը տեղի կունենա այս ամառ՝ Գերմանիայում։
«Ցանկանու՞մ եմ վերադառնալ Անգլիայի հավաքական Եվրո-2024-ի համար: Անշուշտ։ Ես մեծ մոտիվացիա ունեմ։ Տեսնենք, թե արդյոք ես զանգ կստանամ»,- ասել է Դայերը լրագրող Ջուլիան Բյուլին։
Դայերը վերջին անգամ Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Սենեգալի նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակով։