Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպման նախօրեին խոսել է միլանյան թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։
«Լաուտարոն միշտ էլ հիանալի ֆուտբոլիստ է եղել։ Դա նա ցույց տվեց Արգենտինայի հավաքականում, իսկ այժմ՝ «Ինտերում»։ Նա գտել է իր տեղը և Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 35 հանդիպման, դարձել 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։