«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն պատասխանել է գերմանական ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Ես չեմ դիտարկում այս տարբերակը։ Ես գործող պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը, ինձ լավ եմ զգում այս թիմում։ Ես ցանկանում եմ շարունակել խաղալ «Բավարիայում»», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։