«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո զբաղեցրած պաշտոնը լքելու որոշման մասին։
«Ես տառապում եմ նրա հետ՝ որպես երկրպագու և որպես ընկեր, քանի որ գիտեմ, թե որքան էր նա ցանկանում մարզել «Բարսան» և որքան է մտածում ակումբի մասին:
Չավին անհավանական կիրք բերեց այս աշխատանքին: Ոչ ոք չի ցանկանում, որ ակումբն այնքան լավ գործի, որքան նա: Ակնհայտ է, որ եթե նա որոշել է հրաժարական տալ, ապա դա միայն հանուն թիմի»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Չավին իր որոշման մասին հայտարարել էր հունվարի վերջին՝ Լա Լիգայի 22-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում 3։5 հաշվով կրած պարտությունից հետո։ Իսպանացի մասնագետն հայտնել է, որ ակումբին զարգացման այլ վեկտոր է պետք։