«Լեչչեն» հեռացրեց գլխավոր մարզիչ Ռոբերտո Դ’Ավերսային այն բանից հետո, երբ նա կիրակի օրը Ա Սերիայի հանդիպման ժամանակ գլխով հարվածեց «Վերոնայի» հարձակվող Թոմաս Անրիին:
«Լեչչե» – «Վերոնա» հանդիպման վերջում տեղի ունեցած միջադեպերից հետո «Լեչչեն» հայտարարում է, որ իրենք ազատել են մարզիչ Ռոբերտո Դ’Ավերսանին իր պարտականություններից:
«Շնորհակալություն ենք հայտնում մարզչին և նրա անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար», – ասված է հաղորդագրության մեջ։