«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ ակումբում մեծ աջակցություն է ստանում, և որ թիմի հետ իր ապագան դեռ որոշված չէ։
«Ապագան բոլորիս համար կարելի է անորոշ համարել, և դա հատկապես վերաբերում է մեծ ակումբներում աշխատող մարզիչներին: Այժմ մենք կենտրոնացած ենք ներկայի վրա, ցանկանում ենք լավագույնս անցկացնել մրցաշրջանի մնացած հատվածը»,- ասել է Պիոլին DAZN-ին տված հարցազրույցում:
«Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ 1 միավորով գերազանցելով «Յուվենտուսին»: Մարզչի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։