«Ռեալը» Լա Լիգայում չի պարտվում 22 հանդիպում անընդմեջ

Կիրակի օրը՝ մարտի 10-ին, «Ռեալը» իսպանական Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում հաղթեց «Սելտային»՝ 4:0։ Մադրիդյան թիմը չի պարտվում առաջնության 22 հանդիպում անընդմեջ։

Վերջին անգամ «Ռեալը» Լա լիգայի խաղում պարտվել է գրեթե հինգ ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին։ Դա տեղի ունեցավ «Ատլետիկոյի» հետ խաղում՝ 1:3: Մրցաշարի հաջորդ 22 հանդիպումներում «Լոս Բլանկոսը» հաղթել է 16 խաղում ևս 6 խաղում խաղացել է ոչ-ոքի։

Մադրիդի «Ռեալը» ներկայումս գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լոս Բլանկոսը» 28 տուրում վաստակել է 69 միավոր։ Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ մարտի 16-ին։ Անչելոտիի թիմը հյուրընկալվելիս կհանդիպի «Օսասունային»: