Ֆիլ Ֆոդենը որոշել է, թե որտեղ է շարունակելու իր կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «քաղաքայինների» հետ։ Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։ Սպասվում է, որ Ֆոդենի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի կեսերը:

Ավելի վաղ հաղորդվում էր Ֆոդենի և Մադրիդի «Ռեալի» միջև բանակցությունների մասին։

Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» արտադրանք է և հիմնական կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ 23-ամյա ֆուտբոլիստը «Սիթիի» հետ նվաճել է 16 գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։