«Վուլվերհեմփթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրու Նետուն հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր Լիգայի գրանդներով։ Նախկինում պորտուգալացու համար հավակնորդներ էին «Թոթենհեմը», «Արսենալը», «Նյուքասլը» և «Լիվերպուլը»:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: «Վուլվերհեմփթոնի» հարձակման առաջատարի համար պայքարում առաջ է «Լիվերպուլը»։
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել ավելի քան 70 միլիոն եվրո։ Պեդրու Նետուն ընթացիկ մրցաշրջանում «Գայլերի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: