Կատալոնական «Բարսելոնան» հիացած է 17-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի խաղով։ Լրագրող Իվան Սան Անտոնիոյի խոսքով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջերս ֆուտբոլիստին ասել է, որ ակումբը շատ գոհ է նրա խաղից։
Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» Կուբարսիին հայտնել է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու համար։
Պաշտպանի գործող համաձայնագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը, սակայն ղեկավարությունը ցանկանում է ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել երիտասարդ ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուբարսին իտալական «Նապոլիի» հետ Չեմպիոնների Լիգայի ⅛ եզրափակիչի հաջորդ հանդիպմանը կարող է լինել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։