Նասեր Ալ-Խելաիֆի. «Ինձ համար մեծ պատիվ է, որ Իբրահիմովիչը, Մեսսին և Նեյմարը խաղացել են ՊՍԺ-ում»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է փարիզյան ակումբի փոխված ռազմավարության մասին։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Զլատան Իբրահիմովիչը, Լիոնել Մեսսին և Նեյմարը խաղում էին մեր թիմում, ներկայացնում էին մեր ակումբը, և դա նույնպես ակնհայտորեն ռազմավարության մաս էր:

Այժմ, ինչպես գիտեք, նոր ցիկլ է սկսվել։ Բայց մենք միշտ հպարտ կլինենք, որ ունեինք այդպիսի խաղացողներ։ Նախկինում ոչ ոք նրանց չէր պատկերացնում ՊՍԺ-ի մարզաշապիկով»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

ՊՍԺ-ն 56 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։